Գյումրիում գազալցակայանում պայթյունի հետևանքով տուժածների մոտ նկատվել է դրական դինամիկա. ԲԿ
Գյումրի գազալցակայաններից մեկում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Գյումրի» բժշկական կենտրոն տեղափոխված երկու տուժածների մոտ գրանցվել է դրական տեղաշարժ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Գյումրի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Նարեկ Կիրակոսյանը:
«1960 թ. ծնված Ա. Հ.-ն շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, սակայն նրա առողջական վիճակում ևս կա դրական դինամիկա: 1987 թվականին ծնված տուժածը գտնվում է վնասվածքաբանության բաժանմունքում, արհեստական շնչառության սարքն անջատվել է, շնչում է ինքնուրույն, գիտակցությունը տեղն է»,-ասաց Նարեկ Կիրակոսյանը:
Հիշեցնենք, որ երեկ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ախուրյան խճուղու թիվ 1/1 հասցեում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով երկու քաղաքացի տեղափոխվել էր հիվանդանոց:
Ա. Հ.-ի մոտ սրունքի միջին երրորդականի բաց բազմավեկտոր կոտրվածք է, տրավմատիկ շոկ, վիճակը ծանր կայուն է, իսկ 1987 թվականին ծնված տուժածի մոտ ախտորոշվել է դեմքի, վերին վերջույթների, կրծքավանդակի շրջանի բազմաթիվ ծակած սալջարդ վերքեր:










