Երիտասարդ աղջիկը փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից. ահազանգ ԱԻՆ-ում

13:54 • 06.08.16

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 6-ին, ժամը 12.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Կիևյան» կամրջի մոտակայքում գտնվող քաղաքացին (երիտասարդ աղջիկ) փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: