Հայաստանի հավաքականի քայլերթն Օլիմպիական խաղերի բացմանը (տեսանյութ)

10:29 • 06.08.16

Լույս օգոստոսի 6-ին բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքի «Մարականա» մարզադաշտում կայացել է ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։

 

Օլիմպիական կրակը վառել է բրազիլացի Վանդերլեյ Կորդեյրու դի Լիման։

 

Երևանյան ժամանակով առավոտյան ժամը 6-ին ավարտվել է ազգային մարզական հավաքականների քայլերթը։ Հարթակով անցել են ավելի քան 200 երկրներից շուրջ 12.000 մարզիկներ, այդ թվում՝ Հայաստանից։

 

Ըստ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի՝ Խաղերին մեր երկիրը կներկայացնեն 33 մարզիկներ 8 մարզաձևերում: «Ռիո-2016»-ի Հայատանի օլիմպիական հավաքականի կազմը՝ այստեղ։  

 

Հայաստանի հավաքականի քայլերթն Օլիմպիական խաղերի բացմանը.