Ճապոնիայի կայսրը կհրաժարվի գահից օգոստոսի 8-ին
Ճապոնիայի կայսր Ակիխիտոն հանրությանը կներկայանա նախօրոք ձայնագրված տեսանյութով 2016թ-ի օգոստոսի 8-ին: Հեռուստաալիքը նշում է, որ կայսրը նախօրոք տեղեկացրել է մտերիմներին սեփական որոշման մասին: Այդ դեպքում գահը կփոխանցվի նրա որդուն՝ արքայազն Նարուհիտոն:
Կայսերական արքունիքը մանրամասնում է, որ կայսեր դիմումը կտևի մոտ 10 րոպե: Այն կթողարկվի տեղական ժամանակով 15.00-ին:
Նշվում է, որ սա կլինի կայսեր երկրորդ տեսադիմումը: Առաջին տեսանյութը հրապարակավել է 2011թ-ին՝ Ճապոնիայի ավերիչ երկրաշարժից հետո:










