ԱՄՆ-ում քաղաքապետը ձերբակալվել է սեքսի դիմաց թմրանյութերով «վճարելու» ժամանակ (տեսանյութ)
Ձերբակալվել է ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Ֆերֆաքս քաղաքի քաղաքապետը։ Ձերբակալությունը տեղի է ունեցել այն պահին, երբ նա փորձել է սեքսի դիմաց թմրանյութերով «վճարել», հայտնում է ABC News-ը։
Հաղորդվում է, որ Ֆերֆաքսի քաղաքապետ Ռիչարդ Սիլվերթորնը, ով, ի դեպ, նաև ուսուցիչ է աշխատում, քաղաքի հյուրանոցներից մեկում տղամարդկանց հետ խմբակային սեքսի դիմաց փորձել է մետամֆետամինով վճարել, սակայն բռնվել է հենց «վճարման» պահին։
Նշվում է, որ քաղաքապետը նախկինում էլ է սեքսի դիմաց թմրանյութերով վճարել, իսկ «զոհերին» գտել է համացանցով։ Նրա հետ միասին ձերբակալվել է ևս 2 մարդ, որոնք կասկածվում են նրան թմրանյութով ապահովելու համար։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։










