Մեդվեդևի պաշտոնանկության վերաբերյալ խնդրագիրն արդեն ավելի քան 210.000 ստորագրություն է հավաքել
Change.org կայքում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնանկության վերաբերյալ խնդրագիրն արդեն ավելի քան 210.000 ստորագրություն է հավաքել։
Իսկ կայքում հայտնվելուց հետո մեկ օրում այն ավելի քան 100.000 ստորագրություն էր հավաքել։
Օգոստոսի 3-ին Մեդվեդևը համաժողովներից մեկի ժամանակ ելույթ ունենալիս ուսուցիչներին առաջարկել էր ավելի շատ գումար աշխատելու համար փոխել մասնագիտությունը՝ զբաղվելով, օրինակ, բիզնեսով։
Financial Times թերթը վերջերս գրել էր, որ Ռուսաստանում խորհրդարանական ընտրություններից հետո կարող է փոխվել իշխանության կառուցվածքը։ Վարչապետը կարող է պաշտոնանկ արվել։










