Pokemon Go-ն կարող են արգելել, որպեսզի բարձրացնեն երկրների ներքին անվտանգությունը
Pokemon Go խաղը շարունակում է իրարանցում կատարել հանրության շրջանում: Տարբեր երկրների կառավարություններ համարում են, որ այդ խաղը վտանգավոր է ներքին անվտանգության համար: Իրանը արգելափակել է այն իր տարածքում:
Նման արգելք է սահմանել Վիրտուալ տարածքների գերագույն խորհուրդը: Այս երկիրը առաջինն է պատմության մեջ, որի տարածքում արգելված է խաղը, որի համբավը տարածվում է ողջ աշխարհով մեկ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ինդոնեզիայում ոստիկաններին արգելել են այս խաղը խաղալ ծառայության ընթացքում:










