Ավստրալիայում երեկույթի ժամանակ մեկ մարդ զոհվել, վեցը վիրավորվել է

06:22 • 07.08.16

Ավստրալիայում երեկույթի ժամանակ ստացած դանակի հարվածների հետևանքով 16-ամյա դեռահաս է սպանվել: Այդ մասին հաղորդել է BNO News գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Սիդնեի քաղաքամերձում՝ տեղական ժամանակով կեսգիշերից հետո:

Ըստ գործակալության տվյալների՝ ևս վեցը վիրավոր է: Նրանց բոլորին տեղափոխել են հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է դեպքի պատճառները: