Չիկագոյում ցույցեր են սկսվել ոստիկանների կողմից սևամորթի սպանության տեսագրության հրապարակումից հետո

02:24 • 07.08.16

Չիկագոյում բողոքի ակցիա է ընթանում այն բանից հետո, երբ ոստիկանությունը հրապարակեց տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես են իր աշխատակիցները սպանում սևամորթ դեռահասին: Այդ մասին հաղորդել է Chicago Tribune-ը:

Ցույցին մասնակցում է մոտ 100 մարդ, որտեղ և գրանցվել է միջադեպը: Ցուցարարների մեծ մասը աֆրոամերիկացիներ են եղել: Նրան երթով շարժվել են փողոցներով և հավաքվել են ցույցի:

Բողոքի ակցիան հրահրվել էր այն բանից հետո, երբ հրապարակվեց այն տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են երեք ոստիկան կրակում առևանգված ավտոմեքենայի ուղղությամբ: Այդ ավտոմեքենայի ղեկին 118-ամյա Փոլ Օ՛Նիլն է եղել: Երիտասարդը  կանգնեցրել է ավտոմեքենան և փորձել է թաքնվել, սակայն իրավապահները մի քանի կրակոց են արձակել նրա թիկունքին, որից հետո ոլորել են վիրավոր դեռահասի ձեռքերն ու ձեռնաշղթաներ հագցրել: Հետագայում Օ՛Նիլը մահացել է ստացած վիրավորումների հետևանքով:

Անցակացված ուսումնասիրություններից հետո ոստիկանությունը եկել է եզրակացության, որ իր աշխատակիցները չարաշահել են լիազորությունները: Նրանց հեռացրել են աշխատանքից: