Գերմանական կուսակցության առաջնորդը Էրդողանի գործողությունները համեմատել է նացիստների գործողությունների հետ

03:50 • 07.08.16

Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցության նախագահ Քրիստիան Լինդները Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի վերաբերյալ թուրքական իշխանությունների արձագանքը համեմատել է Գերմանիայում 1930թ-ական թթ նացիստների գործողությունների հետ: Այդ մասին նա հայտարարել է Bild am Sonntag պարբերականին:

Լինդները հայտարարել է, որ զուգահեռներ է տեսնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողությունների և 1933թ-ին Ռայխսթագի արձագանքի միջև: Կուսակցության նախագահը նշել է, որ ներկա դրությամբ Էրդողանը ավտորիտար ռեժիմ է ստեղծում հենց իր համար:

«Քանի որ քաղաքացիների իրավունքներն ու ազատություններն այլևս դեր չեն խաղում Թուրքիայում, Էրդողանը չի կարող լինել Եվրոպայի դաշնակիցը»,- հայտարարել է Լինդները: