Հնդկաստանում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր

12:53 • 07.08.16

Հնդկաստանում Մումբայի արվարձանում երկհարկանի շինություն է փլուզվել, ինչի հետևանքով 2 մարդ է մահացել, հայտնում է NDTV հեռուստաալիքը:

Նախնական տվյալների համաձայն, ավելի քան 6 մարդ կարող է գտնվել փլատակների տակ:

«Փլատակների տակ գտնվողների մեծամասնությունը մեկ ընտանիքի անդամներ են»,- ասվում է հաղորդագրությունում:

Քաղաքի իշխանությունները հայտարարել են, որ շենքը եղել է կիսաքանդված վիճակում, ինչի մասին տեղեկացվել է: