Ճապոնիային հզոր փոթորիկ է մոտենում

10:25 • 07.08.16

Ճապոնիային հարավ-արևելքին է մոտենում «Օմաիս» հզոր փոթորիկը՝ բերելով իր հետ քամի և հորդառատ անձրևներ, փոխանցում է РИА Новости-ն:


Երկրի Գլխավոր օդերևութաբանական գործակալության տվյալների համաձայն, քամու ուժգնությունը փոթորկի կենտրոնում հավասար է 30մ/վ-ում, երբեմն էլ հասնում է 45մ/վ-ի:

Այս պահին փոթորիկը շարժվում է հյուսիս-արևմտյան ուղղությամբ` մոտ 20 կմ/ժ արագությամբ: Մասնագետները կանխատեսում են, որ ցիկլոնը կմոտենա ճապոնական Խոնսյու կղզուն երեքշաբթի` օգոստոսի 9-ին, այնուհետև շարժումը կշարունակի դեպի Խոկայդո կղզի:

Մասնագետները զգուշացնում են ալիքների բարձրացման մասին և կոչ անում այդ շրջանների բնակիչներին զերծ մնալ ծով դուրս գալուց: Հաղորդվում է նաև հորդառատ անձրևների հետևանքով սողանքների բարձր վտանգի մասին: