Կուբանում ուղղաթիռ է վթարի ենթարկվել. կա երկու զոհ

18:34 • 07.08.16

 

Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկի շրջանում ընկել է Ми-2 ուղղաթիռը, РИА Новости-ին հաղորդել է տարածաշրջանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։


«Ներկա պահի դրությամբ դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ-ի ուժերը։ Ուղղաթիռի, դրա բնութագրության և պատկանելության, ինչպես նաև տուժածների վերաբերյալ մանրամասները պարզվում են»,- ասել է գործակալության զրուցակիցը։


Ինչպես նշել է Կուբանի ԱԻՆ-ի ներկայացուցիչը, իրավիճկը գտնվում է փրկարարների վերահսկողության տակ։


Interfax-ը հայտնում է, որ ըստ ԱԻՆ-ի ներկայացուցչի նախնական տվյալների՝ ուղղաթիռի օդաչուն մահացել է։ Հարավային տրանսպորտային դատախազության ներկայացուցիչ Ագնեսա Սավչենկոն Interfax-ին պատմել է, որ դեպքի վայրում դատախազության ներկայացուցիչներն արդեն սկսել են հետաքննությունը։

 

Ըստ ռուսական kommersant.ru–ի՝ ուղղաթիռի վթարի հետևանքով կա երկու զոհ։