Ռուս ըմբիշը 192 տոննա կշռող լոկոմոտիվ է քաշել (տեսանյութ)
Ռուսաստանի Վոլոգդա քաղաքի բնակիչ Դենիս Նագիբինն օգոստոսի 6-ին 192 տոննա ծանրությամբ լոկոմոտիվ է քաշել, հաղորդում է Lenta.ru-ն։
«Ես արեցի դա։ Մեկ մետրը հաշվառված է։ Շնորհակալություն լոկոմոտիվային դեպոյի ղեկավարությանն ու աշխատակիցներին։ Առանձին շնորհակալություն եմ հայտնում իմ ընկերներին ու մտերիմներին, որ աջակցել են ինձ»,- գրել է նա ВКонтакте սոցցանցի իր էջում։
Նագիբինի խոսքերով՝ ինքը Ռուսաստանում նոր ռեկորդ է սահմանել։










