Գերմանիայում սրճարանը գրաված տղամարդուն գտել են շենքի նկուղում քնած

18:20 • 07.08.16

Գերմանիայի Սաար երկրամասի վարչական կենտրոն Սաարբրյուքենում ենթադրաբար զինյալ տղամարդը գրավել է քաղաքի սրճարաններից մեկը, ինչից հետո կենտրոնական շրջանը մասնակիորեն արգելափակվել է։


Ինչպես նշում է Focus.de-ն, դեպքի վայր են ժամանել հատուկ նշնակության ծառայության աշխատակիցները, որոնք 43-ամյա հարձակվողին գտել են նկուղում՝ առանց որևէ զինամթերքի և քնած վիճակում։


Ավելի վաղ ականատեսները հայտնել էին, որ տղամարդն ինչ-որ զենք է կրել և արյունոտված է եղել։ Պարզվել է, որ կասկածյալն իրոք վիրավորված է եղել, ինչի պատճառով տեղափոխվել է հիվանդանոց։


Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպի պատճառը դեռևս անհայտ է։ Ենթադրվում է, որ տղամարդը նման գործողությունների է դիմել հոգեկան խախտումների և անձնական խնդիրների պատճառով։