Ստամբուլի օդանավակայանը փակվել է ահաբեկչական ակտի սպառնալիքի պատճառով

15:43 • 08.08.16

Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանը փակվել է ահաբեկչության սպառնալիքի պատճառով, գրում է թուրքական Sabah թերթը։

 

Նշվում է, որ ներկայում օդանավակայանի տարածքում աշխատում են սակրավորները։

 

Աղբյուրի հաղորդմամբ՝ այսօր օդանավակայանի ղեկավարությունը տեղեկատվություն է ստացել, որ տարածք պայթուցիկ սարք է անցկացվել։