«Մեդիալաբի» ղեկավարի մեքենայից գողացել են օգոստոսի 7-ին ցուցադրված ծաղրանկարները

10:08 • 08.08.16

Անհայտ անձինք երեկ կոտրել են «Մեդիալաբի» ղեկավար Մարիաննա Գրիգորյանի ավտոմեքենայի հետևի ապակին և գողացել ավտոմեքենայում եղած ծաղրանկարները, որոնք օգոստոսի 7-ին ցուցադրվել էին Մաշտոցի պուրակում։

«Ցուցադրությունը կրում էր «Չ՛Արգելված» խորագիրը, որովհետև կա դեկլարատիվ ազատություն, իսկ իրականում՝ համատարած վախի մթնոլորտում, երկարատեւ փնտրտուքից հետո էլ հնարավոր չեղավ որեւէ սրահ, տարածք, ցուցասրահ, վարձակալել ցուցահանդեսի համար: Այդուհանդերձ, ցուցահանդեսը կայացավ, իսկ հետո, ուշ երեկոյան բոլոր ցուցանմուշները առևանգվեցին այս մեքենայից»,– ասվում է Մարիանա Գրիգորյանի ֆեյսբուքյան պատին արված գրառման մեջ, որն արել է մեկ այլ օգտատեր։


Նշենք, որ «Մեդիալաբն» իր հրապարակումներում անդրադառնում է տարբեր խնդիրների՝ սոցիալական, քաղաքական, և պարբերաբար հրապարակում նաև ծաղրանկարներ։