Աշխարհի խոշորագույն ավիաընկերությունը չեղարկել է բոլոր չվերթները

14:07 • 08.08.16

Աշխարհի խոշորագույն ավիափոխադրողը համարվող ամերիկյան Delta Airlines ավիաընկերությունը չեղարկել է իր բոլոր չվերթները։ Ավիաընկերությունը Twitter-ի իր էջում գրել է, որ չեղարկման պատճառ են դարձել համակարգչային համակարգի աշխատանքի խափանումները։

 

Lenta.ru-ն նշում է, որ այդ անսարքությունների պատճառով ուղևորները չեն կարողանում չվերթների համար գրանցվել։ Այժմ մասնագետներն աշխատում են անսարքությունների վերացման ուղղությամբ։

 

Breaking News պորտալը հաղորդում է Լոնդոնի Հիթրոու, Լոս Անջելեսի, Սիեթլ Տակոմայի (Վաշինգթոն նահանգ), Սան Ֆրանցիսկոյի և Հռոմի Ֆյումիչինո օդանավակայաններում ավիաընկերության չվերթների ուշացման մասին։