Եթովպիայում բախումների հետևանքով 90 ցուցարար է մահացել

23:43 • 08.08.16

Եթովպիայում հակակառավարական ցույցեր են անցկացվել: Արդյունքում մահացել է մոտ 90 մարդ, հայտնում է Reuters գործակալությունը` տեղացի ընդդիմադիրներին հղումով:


Ավելի վաղ հաղորդվում էր 50 զոհի մասին: Միջադեպը տեղի է ունեցել Օրոմի և Ամխարա շրջաններում:


Անկարգությունների զոհն են դարձել ինչպես ակցիայի մասնակիցները, այնպես էլ խաղաղ բնակիչները: Սակայն տվյալները դեռ հաստատված չեն: