Ամերիկացին իր կորած մորը հայտնաբերել է YouTube-ի միջոցով
Ամերիկյան Ֆլորիդա նահանգից 10-ամյա Էվան Օլսենը գտել է իր մայրիկին, ով կորել էր մի քանի ամիս առաջ, YouTube-ում տեղադրված հոլովակի շնորհիվ, գրում է Mashable-ը:
Հոլովակը նկարահանել է ավստրալացի բլոգեր Բրուք Ռոբերթսը Լոս Անջելեսում: Տեսանյութում նա անօթևաններին կերակուր է բաժանել ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ: Կանանցից մեկը, ում բլոգերը կերակուր է տվել, եղել է տղայի մայրը, ում ճանաչել է նա:
Երեխայի հայրը պատմել է, որ տեսնելուց հետո իր որդին այնքան հուզված է եղել, որ չի կարողացել խոսել մոտ 20 րոպե:
Այնուհետև հայրը կապվել է հոլովակի հեղինակի հետ և պարզել` որտեղ են արվել նկարահանումները: Իմանալով, որ կնոջը նկարահանել են Լոս Անջելեսում, նա մեկնել է այնտեղ և սկսել կնոջ որոնումները բլոգերի հետ միասին: Արդյունքում նրան հաջողվել է գտնել: Նրա համար բջջային հեռախոս և նոր հագուստ են գնել: Սպասվում է, որ մոտ ժամանակում կինը կվերադառնա տուն Ֆլորիդայում:
Կինը կորած էր համարվում 2015թ. նոյեմբերից: Նշվում է, որ նախկինում նա խնդիրներն է ունեցել օրենքի հետ, ինչպես նաև տառապել է հոգեկան խանգարումներից և թմրամոլությունից:










