Մակեդոնիայում ջրհեղեղի հետևանքով 21 մարդ է մահացել (տեսանյութ)

10:00 • 08.08.16

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների պատճառով 21 մարդ է մահացել, հայտնում է korrespondent.net-ը։

  

Պաշտոնապես հաստատվել է 22 տուժածի մասին տեղեկությունը։ Վեց մարդ համարվում է կորած։

Երկրի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել։