Մեքսիկայում արևադարձային փոթորիկը 39 մարդու կյանք է խլել
Մեքսիկայի մի շարք նահանգներում մոլեգնող «Էրլ» արևադարձային փոթորիկը դարձել է 39 մարդու մահվան պատճառ, հայտնում է gazeta.ru-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ մահվան դեպքերը գրանցվել են Պուեբլա և Վերակրուս նահանգներում, որտեղ բնակիչները մահացել են փոթորկի հետևանքով առաջացած սողանքների պատճառով:
Նշվում է նաև, որ փոթորիկն ուղեկցվում է տեղատարափ անձրևներով: Հազարավոր տներ զրկված են էլեկտրաէներգիայից:










