Երևանում ԱԱԾ 36-ամյա աշխատակցին կախված են գտել. Shamshyan.com
Երևանում օգոստոսի 7-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել 103 շտապօգնության հերթապահ բրիգադից, որ կանչով մեկնել են Արշակունյաց պողոտայի 49 շենք, որտեղ բնակարաններից մեկում հայտնաբերել են տղամարդու կախված դի, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 10-րդ բնակարանում ննջասենյակի դռան վերնամասից պարանով կախված վիճակում հայտնաբերել են 36-ամյա Խ. Ղ.–ի դին:
Կայք տեղեկություններով՝ ինքնասպան եղած տղամարդը աշխատում էր Ազգային անվտանգության ծառայությունում՝ իսկ նրա դին հայտնաբերել է մայրը, ով Երևանում գործող մանկական կենտրոններից մեկի տնօրենն է:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։










