«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ինքնասպան է եղել հոգեբուժական բաժանմունքում բուժվող կալանավորը

12:03 • 08.08.16

 

Օգոստոսի  7-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ինքնասպան է եղել հոգեբուժական բաժանմունքում բուժվող կալանավորը` իր  սենյակում կախվել է։ Այս մասին  Tert.am-ին հայտնեց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:  

«Նա 2004 թվականին   դատապարտվել էր  14 տարվա ազատազրկման: Ինքնասպան եղած դատապարտյալին մեղադրանք է առաջադրված եղել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասով`  սպանություն»,- ասաց Գոռ Ղլեչյանը: 

Հիշեցնենք, որ վերջին մեկ շաբաթում «Դատապարտյալների հիվանդանոցում»  ինքնասպանություն գործելու երկրորդ դեպքն է: