Վրաերթ Երևանի Թբիլիսյան խճուղում. 33-ամյա երիտասարդը մահացել է

21:06 • 08.08.16

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին, ժամը 1-ին, 1951 թ. ծնված Ռոբերտ Մ.-ի վարած «Տոյոտա-Քեմրի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 35 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1983 թ. ծնված Ռոման Գալստյանին, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 4.30-ին մահացել է:

Ինչպես  տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, «Տոյոտա-Քեմրի»-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունը: