Կանադայի կիսամերկ վարչապետը պատահաբար հայտնվել է նորապսակների հարսանեկան լուսանկարում

13:40 • 08.08.16

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն Տոֆինոյի լողափին հանգստանալիս է եղել, երբ պատահաբար հայտնվել է այնտեղ պսակադրվող զույգի հարսանեկան լուսանկարում:



Ինչպես նշում է The Guardian-ը, լուսանկարն արագորեն տարածվել է համացանցում, որի օգտատերերին հատկապես գրավել է այն փաստը, որ դրանում վարչապետը կիսամերկ է ու ի ցույց է դնում իր մկանուտ, առնական մարմինը:

Լուսանկարում Տրյուդոն կանգնած է զույգի հետևում՝ մի քանի մետր հեռավորության վրա, ու ձախ ձեռքով պահում է սերֆինգի համար նախատեսված տախտակը: