Ամերիկյան նացիստական կուսակցության ղեկավարն իր աջակցությունն է հայտնել Թրամփին

08:33 • 08.08.16

Ամերիկյան նացիստական կուսակցության ղեկավար Ռոքի Սուհայդան իր աջակցությունն է հայտնել նախագահական մրցապայքարի մասնակից Դոնալդ Թրամփին:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, իր ռադիոհաղորդման շրջանակում Սուհայդան ասել է, որ «Թրամփի հաղթանակն իրական շանս է լինելու սպիտակամորթ ազգայնականների համար»:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Մեքսիկայի նախագահը ռասիստական արտահայտությունների համար Թրամփին նմանեցրել էր Ադոլֆ Հիտլերին:

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին: Ղեկավարի պաշտոնի համար պայքարը ծավալվում է Թրամփի ու դեմոկրատ Հիլարի Քլինթոնի միջև: