Բենգազիում զոհվածների հարազատները դատի են տվել Հիլարի Քլինթոնին
2012թ-ին լիբիական Բենգազի քաղաքում ամերիկյան դեսպանատան վրա հարձակման հետևանքով զոհված 4 ամերիկացիներից 2-ի ծնողները դատի են տվել ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության նախագահ Հիլարի Քլինթոնին, հաղորդում է Fox News հեռուստաալիքը:
ՀԻշեցնենք, որ 2012թ-ին Բենգազիում դեսպանատան վրա հարձակման հետևանքով սպանվել էր չորս ամերիկացի, այդ թվում ԱՄՆ-ի դեսպանը:
Շոն Սմիթի և Թայրոն Վուդսի հարազատները Քլինթոնին մեղադրում են անհամաչափ գործողությունների համար, որոնց հետևանքով զոհվել են իրենց որդիները:
Փաստաթղթում ենթադրվում է, որ Քլինթոնի կողմից անձնական էլեկտրոնային փոստի օգտագործումն է բերել Սմիթի և Վուդսի մահվանը:










