Ֆրանսիական քաղաքի իշխանությունները հրաժարվել են հուղարկավորել ահաբեկչին
Ֆրանսիական Մոնլյուսոնի քաղաքապետը հրաժարվել է թույլտվություն տալ օրեր առաջ Սենթ Էթյեն դյու Ռուվրեի եկեղեցիներից մեկի վրա հարձակում գործած ու քահանային սպանած ահաբեկիչներից մեկին քաղաքում հուղարկավորելու համար:
Ինչպես նշում է euromag.ru-ն, խոսքը սպանված ահաբեկիչ Աբդել Ալիք Փեթիջանի մասին է, ում ընտանիքը դիմել է Մոնլյուսոնի իշխանություններին`ցանկանալով սպանվածին այդ քաղաքում հողին հանձնել:
Փեթիջանի մայրը մանրամասնել է, որ որդին 2012թ. այդ քաղաքում է բնակվել, այդ իսկ պատճառով ինքը ցանկանում է զավակին այնտեղ թաղել: Սակայն քաղաքապետն այս խնդրանքին մերժմամբ է պատասխանել:
Մինչդեռ ահաբեկչի ծննդավայրի` ֆրանսիական մեկ այլ քաղաքի` Սենթ դյե դե Վոժի իշխանությունները ևս հայտնել են, որ թույլ չեն տա սպանվածին հուղարկավորել իրենց տարածքում:










