Գերմանիայում դրամապանակը կորցրած չինացի զբոսաշրջիկը ստիպված է եղել 2 շաբաթ ապրել փախստականների հոսթելում

09:55 • 09.08.16

Գերմանական Շտուտգարտ քաղաք ժամանած չինացի զբոսաշրջիկը դրամապանակը կորցնելու և օտար լեզուների չտիրապետելու պատճառով հայտնվել է փախստականների համար նախատեսված հոսթելում:

 

Ինչպես նշում է korrespondent.net-ը, 31-ամյա զբոսաշրջիկը ցանկացել է Շտուտգարտի ոստիկանություն հայտնել դրամապանակի գողության մասին, բայց դրա փոխարեն սխալմամբ գրանցվել է որպես փախստական ու ապաստան խնդրել:

 

Այս ամենի հետևանքով չինացին 2 շաբաթ փախստականների հետ ապրել է հոսթելում, որտեղ անվճար սնվել է ու նպաստ ստացել:

 

Իրավիճակը շտկվել է միայն թարգմանչի անմիջական օգնության շնորհիվ, ինչից հետո զբոսաշրջիկին վերադարձրել են փաստաթղթերն ու նա կարողացել է շարունակել իր ճամփորդությունը Եվրոպայով: