Քլինթոնը հաստատել է իր մասնակցությունը նախագահական հեռուստաբանավեճերի բոլոր փուլերին

08:48 • 09.08.16

ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի դեմոկրատ մասնակից Հիլարի Քլինթոնն իր համաձայնությունն է տվել բոլոր 3 նախընտրական հեռուստաբանավեճերին մասնակցելու համար:

 

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Քլինթոնի նախընտրական շտաբի պետ Ջոն Պոդեստային, բանավեճերը կայանալու են աշնանը`սեպտեմբերի 26-ին, հոկտեմբերի 9-ին ու 19-ին:

 

«Քլինթոնը մտադիր է մասնակցել անկախ հանձնաժողովի կողմից հայտարարված բոլոր 3 բանավեճերին»,-ասել է շտաբի պետը:

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին: Դրան մասնակցում են Քլինթոնն ու Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Դոնալդ Թրամփը: