Նորվեգիան թույլ է տվել առանց վիրահատության սեռափոխվել
Նորվեգիայի իշխանություններն ընդունել են տրանսգենդերների վերաբերյալ աշխարհում ամենալիբերալ օրենքներից մեկը, որը թույլ է տալիս այդպիսի մարդկանց փաստաթղթերում փոխել իրենց սեռն առանց վիրահատությունների ու բժշկական եզրակացության:
Ինչպես հայտնում է euromag.ru-ն, օրենքի` շրջանառության մեջ դրվելուց հետո 190 մարդ սեռափոխության հայտ է ներկայացրել: Այս կապակցությամբ երկրի առողջապահության նախարարության պետքարտուղար Լիզբետ Նորմանը նշել է, որ այդ թիվը վկայում է, որ սեռափոխության իրավունքի շնորհմանը երկրում սպասում էին մեծ անհամբերությամբ:
Նորմանը նշել է, որ այս օրենքի ընդունմամբ Նորվեգիան շատ մեծ առաջընթաց արձանագրեց մարդու իրավունքների ոլորտում:
Աղբյուրը մանրամասնում է, որ նախքան օրենքի սահմանումը Նորվեգիայում սեռափոխվել ցանկացողները ստիպված էին բժշկական հետազոտություն անցնել ու վիրահատվել:










