Ֆլիպինների նախագահը վիրավորել է ԱՄՆ-ի դեսպանին. Վաշինգտոնը բացատրություններ է պահանջում

08:42 • 09.08.16

Միացյալ Նահանգների իշխանությունները բացատրություն են պահանջում Ֆիլիպիններից, որի նախագահ Ռոդրիգո Դուտերտեն վիրավորական արտահայտություններ է արել Մանիլայում ԱՄՆ-ի դեսպան Ֆիլիպ Գոլդբերգի հասցեին:

 

Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին հայտնել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Տրյուդոն:

 

Ըստ ԶԼՄ-ների ունեցած տեղեկությունների՝ Դուտերտեն Գոլդբերգին մեղադրել է իր երկրի ներքին գործերին միջամտելու համար, ինչն ուղեկցվել է ամերիկացի դիվանագետի հասցեին ուղղված մի շարք վիրավորական արտահայտություններով:

 

Պաշտոնական Վաշինգտոնն իր հերթին նշել է, որ «նման բառերն ուղղակի անընդունելի են»:

 

«Մենք խնդրել ենք ԱՄՆ-ում Ֆիլիպինների հարցերով ժամանակավոր վստահված անձ Պատրիկ Չուասոտոյին ներկայանալ Պետդեպ ու բացատրություններ տալ` կապված այդ արտահայտությունների հետ»,-ասել է Տրյուդոն: