Իսպանացի փրկարարները հայտնաբերել են կորած նավը, որի վրա 60 փախստական է եղել
Փրկարար ծառայությունն Իսպանիայի ջրերում նավ է հայտնաբերել, որի վրա 60 փախստական է գտնվում, հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով EFE գործակալությանը:
Ավելի վաղ՝ երեքշաբթի օրը հասարակական կազմակերպություններից մեկը հայտնել է Արևմտյան Սահարայից Կանարյան կղզիների ափ ուղևորվող նավի անհետացման մասին: Փախստականների վիճակի վերաբերյալ անհանգստության պատճառ են հանդիսացել տարածաշրջանում վատ եղանակային պայմանները:
Նշվում է, որ Իսպանիայի փրկարար ծառայությունը սկսել է փնտրողական աշխատանքները, ինչի արդյունքում Sasemar 103 ինքնաթիռն անհետացած նավը հայտնաբերել է Գրան Կանարիա կղզուց 260 կմ հեռավորության վրա:










