Իսպանացի փրկարարները 60 ներգաղթյալներով կորած նավ են հայտնաբերել
Իսպանիայի ծովում փրկարարական ծառայությունը հայտնաբերել է նավ, որում մոտ 60 ներգաղթյալ է եղել, փոխանցում է РИА Новости-ն:
Ավելի վաղ ոչ պետական կազմակերպություններից մեկը հայտնել էր նավի անհետացման մասին, որը Արևմտյան Սահարայից ուղևորվում էր դեպի Կանարյան կղզիներ: Ներգաղթյալների ճակատագրի համար անհանգստության պատճառ են դարձել եղանակային վատ պայմանները:
Իսպանական փրկարարական ծառայությունը սկսել է որոնողական աշխատանքը: Արդյունքում նավը հայտնաբերել է Sasemar 103 ինքնաթիռը` Գրան Կանարիա կղզուց 260 կմ հեռավորության վրա: Այդ շրջան է ուղարկվել Salvamar Talia փրկարարական նավը: Բացի այդ, իսպանացի փրկարարները օգնության են դիմել առևտրային նավի, որը նույնպես գտնվում է այդ շրջանում:










