Ֆրանսիայում դեռահաս աղջկան մեղադրել են ահաբեկչության ծրագրավորման մեջ

01:16 • 09.08.16

Ֆրանսիայում ահաբեկչության սպառնալիքի մեղադրանքով կալանավորված 16-ամյա կասկածյալին մեղադրանք է ներկայացվել ջիհադական հարձակում կազմակերպելու համար, հաղորդում է France Press գործակալությունը:

Հաղորդվում է, որ դեռահասին մեղադրանք է ներկայացվել ահաբեկիչների հետ հանցավոր համաձայնության գալու համար, գործակալությունը մեջ է բերում անանուն աղբյուրի խոսքերը:

Ավելի վաղ Փարիզի դատախազությունը հրաման էր արձակել աղջկան կալանավորելու և դատական հետաքննություն սկսելու մասին: Անչափահաս աղջկան ձերբակալել են անցած հինգշաբթի Մելեն քաղաքում: