Բաղդադի ծննդատներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 12 երեխա
Իրաքի մայրաքաղաք Բաղդադի ծննդատներից մեկում այսօր առավոտյան բռնկված հրդեհի հետևանքով մահացել է առնվազն 12 երեխա։ Այդ մասին հայտնում է Al-Arabiya-ն՝ Իրաքի առողջապահության նախարարությանը հղումով։
Reuters գործակալությունն էլ հայտնում է 29 կնոջ և 7 երեխայի փրկվելու մասին, որոնց տեղափոխել են այլ հիվանդանոց։
Նախնական վարկածի համաձայն՝ հրդեհի բռնկման պատճառը եղել է հոսանքալարերի կարճ միացումը։










