Մեքսիկայում ծննդյան տոնակատարությունն ավարտվել է հյուրերի գնդակահարությամբ

05:34 • 10.08.16

Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքում ամենաքիչը երկու մարդ զոհվել և հինգը վիրավորվել է այն բանից հետո, երբ հանցագործների մի խումբ հարձակվել ու գնդակահարել է ծննդյան տոնը նշող հյուրերին:

Ինչպես հաղորդում է տեղեկատվական Notisistema կայքը՝ այդ օրը ծննդյան տոնն էր նշում տեղի երաժշտական խմբերից մեկի անդամը:  Տոնակատարությունն ավարտվել է, երբ խնջույքի մասնակիցներին մի տղամարդ է մոտեցել ու կրակ բացել: Կրակոցների հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավոր է խմբի հինգ անդամ, այդ թվում նաև հոբելյարը:

Ոստիկանությունը հաղորդել է, որ տոնակատարության մասին հաղորդվել էր սոցիալական ցանցում, ինչպես նաև նշվել էր իրադարձության վայրը: Հարձակման պատճառը դեռ հայտնի չէ: