ՄՕԿ-ը հերքել է Ռիոյում լրագրողներ տեղափոխող ավտոբուսի ուղղությամբ կրակ բացելու մասին տեղեկությունները

14:14 • 10.08.16

Միջազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնապես հերքել է Ռիո դե Ժանեյրոյում լրագրողներ տեղափոխող ավտոբուսի ուղղությամբ իրականացված հրաձգության մասին տեղեկությունները, հաղորդում է Gazeta.ru-ն:

 

«ՄՕԿ-ը տեղյակ է ավտոբուսի հետ տեղի ունեցած միջադեպի մասին: Ապակիները կոտրվել են ձեռքի տակ եղած իրերով։ Անվտանգության ծառայությունն իրականացնում է միջադեպի հետաքննություն, հետագա մեկնաբանությունների համար մենք սպասում ենք նրանց զեկույցին»,- ՄՕԿ-ի ներկայացուցիչների հայտարարությունը մեջբերում է լրագրող Մեթ Սլեյթերն իր Twitter-յան էջում:

 

Ավելի վաղ հաղորդվել է «Օլիմպիադա-2016»-ի ժամանակ մամուլի համար նախատեսված ավտոբուսի հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով երկու տուժածների մասին: