Քլինթոնը հունիսից 91 մլն դոլար է ծախսել գովազդի վրա, իսկ Թրամփը՝ 8 մլն
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը փրայմերիզի ավարտից հետո հունիսի կեսերին ընտրական քարոզարշավի վրա ծախսել է 91 մլն դոլար: Հանրապետական կուսակցության թեկնածու, Քլինթոնի մրցակից Դոնալդ Թրամփը ծախսել է ընդամենը 8 մլն դոլար: Այդ մասին երեքշաբթի հաղորդել է NBC հեռուստաալիքը:
Հեռուստաալիքը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թրամփի ընտրական շտաբի ծախսերը հիմնականում հոգում են հիմնականում նրա դոներներն ու հովանավորները, այլ ոչ թե միլիարդատերն անձամբ:
NBC-ն տվյալներ է հրապարակել, ըստ որոնց Թրամփը մի քանի հեռուստաընկերությունում մոտ 2 մլրդ դոլարի անվճար գովազդի հնարավորություն ունի:










