ԱՄՆ-ում ոստիկանը պարապմունքների ժամանակ պատահաբար կրակել է մի կնոջ վրա
ԱՄՆ-ում՝ Ֆլորիդա նահանգում, ոստիկանը պարապմունքների ժամանակ պատահաբար կրակել է մի կնոջ վրա, հաղորդում է Fox News-ը՝ տեղի իշխանություններին հղումով։
Պունտա Գորդա քաղաքի ոստիկանապետի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել «կրակել, թե չկրակել» սցենարի մշակման ժամանակ, որի ընթացքում օգտագործվում է ուսումնական զենք։ Փամփուշտը պատահմամբ դիպել է կնոջը։ Ոստիկանապետը դա «դժբախտ պատահար» է անվանել։
Զոհը եղել է ուսումնական պարապմունքների համար պատահմամբ ընտրված երկու մարդկանցից մեկը։
Կինը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։ Սպան ժամանակավորապես հեռացվել է ծառայությունից։
Տարվում է հետաքննություն։










