Անդրանիկ Կարապետյանի վնասվածքը լուսանկարներով
Ռիոյում ընթացող Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարի 76 կգ քաշայինների մրցումների ժամանակ Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը ծանր վնասվածք էր ստացել:
20-ամյա ծանրորդը գերազանց էր կատարել պոկում վարժությունը՝ զիջելով միայն օլիմպիական չեմպիոնին: Հրում վարժության երկրորդ փորձի ժամանակ Անդրանիկ Կարապետյանը ստացել էր ծանր վնասվածք, ինչի պատճառով լքել էր պայքարը:














