Որոշ խանութներ սպառողներից լրացուցիչ գումար շորթելու նոր ձև են գտել. Մելիտա Հակոբյան (տեսանյութ)

14:28 • 13.08.16

Հայաստանյան որոշ խանութներում պոլիէթիլենային տոպրակները սպառողներին վաճառելը լրացուցիչ գումար շորթելու ձև է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Սպառողների ազգային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Մելիտա Հակոբյանը՝ ընդգծելով, որ շրջակա միջավայրը չվնասելու հիմնավորումն այս պարագայում հիմնազուրկ է:

«Եթե դու այդ ձևով բնությունը չաղտոտելու մասին ես մտածում, ապա փոխարինող այլ տարբերակ պիտի առաջարկես, օրինակ, թղթե տոպրակներ: Մեզ մոտ մի բան լսել են՝ չգիտեն որտեղից»,- նշեց Մելիտա Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: