Երևան-Սևան ճանապարհին վթարի հետևանքով «ՎԱԶ-21061»-ի ուղևորը մահացել է

15:46 • 13.08.16

«ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան oգոստոսի 13-ին` ժամը 3.50-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 21-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառի։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը, պատահարի հետևանքով ուղևորը՝ 1982 թ. ծնված Խաչիկ Ֆահրադյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին: