Երևանում 36-ամյա տղամարդն ընկել է շենքի 9-րդ հարկից և ողջ մնացել

13:18 • 13.08.16

Օգոստոսի 12-ին՝ երեկոյան ժամը 22:40-ի սահմաններում արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

36-ամյա տղամարդը շենքի 9-րդ հարկից ընկել է բակում կայանած մեքենաներից մեկի վրա և ողջ մնացել:

Քաղաքացին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Այս մասին Tert.am–ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից:

Տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն կյանքին վտանգ չի սպառնում:


ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից  հայտնեցին, որ ոստկանությունում նյութեր են նախապատրաստվում` պարզելու, թե ինչ հանգամանքներում է տղամարդը հայտնվել 9-րդ հարկից ավտոմեքենայի վրա: