Շվեյցարիայում զինված տղամարդը հարձակվել է գնացքի ուղևորների վրա, կան տուժածներ
Շվեյցարիայում զինված տղամարդը հարձակվել է գնացքի ուղևորների վրա, կան վիրավորներ, հայտնում է France Presse գործակալությունը` տեղի ոստիկանությանը հղումով:
Ոստիկանությունում հայտնել են, որ հանցագործը զինված է եղել դանակով: Խոսքը Շվեյցարիայի 27-ամյա բնակչի մասին է: Նա հրդեհել է գնացքը այրվող հեղուկով: Յոթ մարդ ստացել է վնասվածքներ, ոմանց վնասվածքները` լուրջ են: Լրատվամիջոցները հայտնում են, որ վիրավորների թվում կա 6-ամյա երեխա:
Դեպքի վայր է ուղարկվել ուղղաթիռ` տուժածներին տեղափոխելու համար: Հարձակվողի ճակատագրի մասին ոչինչ դեռ հայտնի չէ:










