Բրիտանացի ֆուտբոլիստը BBC-ի եթերում է հայտնվել վարտիքով

12:35 • 14.08.16

Բրիտանական «Լեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի նախկին հարձակվող Գարի Լայնքերը հեղինակավոր BBC հեռուստաալիքի եթերում է հայտնվել վարտիքով, ինչը պայմանավորված է Պրեմիեր Լիգայում նրա հարազատ թիմի փայլուն ելույթով:

Ինչպես նշում է The Guardian-ը, ավելի վաղ՝ մայիսին, Լայնքերը խոստացել էր վարտիքով ներկայանալ, եթե «Լեսթեր Սիթին» դառնա Պրեմիեր լիգայի հաղթողը:

55-ամյա նախկին ֆուտբոլիստը տարօրինակ տեսքով վարել է ֆուտբոլային հաղորդումը՝ կրելով «Լեսթեր Սիթիի» տարբերանշանով ճերմակ վարտիք:

Կես ժամ անց նա զգեստափոխվել է ու նորմալ տեսքով եթեր վերադարձել: