Հազարավոր վենեսուելացիներ շտապել են Կոլումբիա սահմանը բացելուց հետո

00:48 • 14.08.16

Կոլումբիայի հետ սահմանը բացելուց հետո, որը փակ էր մոտ մեկ տարի, Վենեսուելայի հազարավոր բնակիչներ մեկնել են հարևան երկիր` մթերքներ և անհրաժեշտ ապրանքներ գնելու համար, հայտնում է BBC-ն:

Երկար հերթեր են գոյացել անցակետերում դեռևս մինչև լուսաբաց: Սահմանին գտնվող մարդկանց խոսքով, իրենք մտադիր են մեկնել Կոլումբիա հիմնականում սնունդ և դեղորայք գնելու համար:

Նշվում է, որ 5 անցակետեր բաց կլինեն յուրաքանչյուր օր 12 ժամ:

Վենեսուելայում այժմ լուրջ տնտեսական ճգնաժամ է և շատ անհրաժեշտ ապրանքների պակաս:

Նախորդ ամիս Վենեսուելայի մոտ 130.000 բնակիչներ հանգստյան օրերին հատել են Կոլումբիայի հետ ժամանակավոր բացված սահմանը` սնունդ գնելու համար: