Հրդեհ է բռնկվել «Գրանդ սպորտ» համալիրի շոգեբաղնիքում
Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Երևանի Շահամիրյան փողոցում գտնվող «Գրանդ սպորտ» համալիրի շոգեբաղնիքում: Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, հրդեհի վերաբերյալ ահազանգ է ստացվել ժամը 07.09-ին։
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 61 հասցեում գտնվող «Գրանդ սպորտ» ՍՊԸ-ին պատկանող մարզաառողջարարական համալիրի 1-ին հարկի շոգեբաղնիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.44-ին, մարվել՝ 07.57-ին:
Այրվել է շոգեբաղնիքի (մոտ 6 քմ) պատերի և առաստաղի փայտյա երեսապատումը, լոգասենյակի (մոտ 8 քմ) կախովի առաստաղը, 3 դուռ և վարագույրները, ջերմահարվել է հանդերձարանի կախովի առաստաղը (մոտ 32 քմ). տուժածներ չկան:










