Նյու Յորքի օդանավակայանում կրակոցների մասին տեղեկատվությունը կեղծ է եղել
Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանի ներկայացուցիչը հայտարարել է, որ նախնական քննությունը վկայում է, որ օդանավակայանում կրակոցների մասին տեղեկությունը կեղծ է եղել, հայտնում է PIX11 հեռուստաալիքը։
Օդանավակայանի ներկայացուցիչ Սքոթ Լեդի խոսքով՝ օդանավակայանի առաջին և ութերորդ տերմինալներում չեն հայտնաբերվել կրակոցների ապացույցներ։
Նա հավելել է, որ տարհանումն իրականացվել է նախազգուշական նկատառումներով։
Այժմ ոստիկանները շարունակում են տեղի ունեցածի հետաքննությունը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ ոստիկանությունը հետաքննում է Նյու Յորքում Քենեդիի անվան միջազգային օդանավակայանում ութերորդ տերմինալի ներսում կրակոցների մասին հաղորդագրությունները։










